Հյուսիսային Կորեայի առաջնորդը նոր մարտավարական հրթիռներ է փորձարկել

12:34 • 27.06.14

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մասնակցել է նոր գերդիպուկ հրթիռների փորձարկման, հայտնում է The Guardian-ը` վկայակոչելով հյուսիսկորեական ԶԼՄ-ները:

Խոսքն այդ երկրի պաշտպանության համակարգում շրջադարձային նշանակություն ունեցող հրթիռների մասին է:

 

Մինչ այդ հայտնի չէր, որ այդ երկիրը կառավարելի մարտավարական հրթիռ ունենա:

 

Վաշինգտոնից հայտարարել են, որ այդ փորձարկումից բխող վտանգը կգնահատեն ըստ հրթիռի տեխնիկական առանձնահատկությունների:

Նախօրեին Կիմ Չեն Ընը պատերազմով էր սպառնացել ԱՄՆ-ին, եթե էկրան բարձրանա իր մասին հոլիվուդյան ֆիլմը։ 

Հյուսիսային Կորեայի առաջնորդը նոր մարտավարական հրթիռներ է փորձարկել