Ուշ ծննդաբերած կանայք ավելի երկար են ապրում. գիտնականներ

01:25 • 27.06.14

Կանանց ծննդաբերության ժամկետը ուղղակիորեն կապված է ծերացման գործընթացի հետ: Ինչպես հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կրկնապատիկ անգամ ավելի շատ են եղել 95-ի շեմը հաղթահարած կանայք, ովքեր առաջին երեխային ծննդաբերել են 33 տարեկան հասակում՝ 29 տարեկանում ծննդաբերածների համեմատ:


Բոստոնի բժշկական կենտրոնի բժիշկ Թոմաս Պեռլզը նշել է, որ դա չի նշանակում, որ կանայք պետք է հետաձգեն մայրությունը:
Հնարավոր է՝ սկզբունքորեն ուշ հղիանալու հնարավորությունը օրգանիզմի լավ վիճակի և մարմնի դանդաղ ծերացման մասին է վկայում:



 

Ուշ ծննդաբերած կանայք ավելի երկար են ապրում. գիտնականներ