Infiniti-ն հաջորդ տարի կթողարկի իր ամենափոքր քրոսովերը (լուսանկարներ)
Infiniti ընկերությունը «կանաչ լույս է վառել» QX30 կոմպակտ քրոսովերի իրագործման համար: Մոդելն արտադրության կհանվի հաջորդ տարվանից սկսած՝ բրիտանական Սանդերլենդում:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն՝ Nissan-ի փոխնախագահ էնդի Փալմերը թվիթերում հայտնել է, որ այս մասին հաղորդել է Infiniti ապրանքանիշի ղեկավար Յոհան դե Նայսոնը:
Infiniti մակնիշի ամենափոքր քրոսովերը կդառնա Q30 հեթչբեքի ամենագնաց տարբերակը: Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր՝ այս մոդելը ճապոնական ընկերության համար մշակել է Mercedes-Benz-ը: Ենթադրվում է, որ նորույթը կհամալրվի A-Class դասի շասսիով և կզինվի գերմանացիների և Renault-Nissan-ի համատեղ մշակվող շարժիչով:
Q30 հեթչբեքի թողարկումը, որի ստեղծմանը մասնակցում է Ֆորմուլա-1-ի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը, կսկսվի 2015-ին:
Infiniti Q30 կոնցեպտուալ հեթչբեքը


























