Apple-ը iWatch «խելացի» ժամացույցն արդեն փորձարկում է հայտնի մարզիկների վրա
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն արդեն փորձարկում է iWatch «խելացի» ժամացույցը , որի զանգավածային արտադրությունը, ըստ տարբեր աղբյուրների, կսկսվի այս ամառ։
Ինչպես նշում է The Daily Mail-ը՝ առնվազն 10 զգայակով (սենսոր) համալրված սմարթվոչը փորձարկվում է մի շարք մարզիկների վրա, որոնց շարքում է բասկետբոլի համաշխարհային աստղ Քոբի Բյարանը։
Ենթադրվում է, որ մարզիկները պետք է գնահատեն նորույթի այն հավելվածները, որոնք պատասխանատու են օգտատիրոջ առողջական վիճակին հետևելու համար։
Աղբյուրը հավելում է, որ iWatch-ը վաճառքում կհայտնվի ընթացիկ տարվա հոկտեմբերին, իսկ դրա արտադրությունը կկազմակերպվի Թայվանում։










