Խոլեստերինի բարձր մակարդակը կարող է փոխանցվել ժառանգաբար
ԱՄՆ գիտնականները մի շարք ուսումնասիրությունների արդյունքում եկել են եզրահանգման, որ երեխաների մոտ հնարավոր է հայտնաբերել ժառանգական խոլեստերինը, եթե երեխայի ծնողներից մեկը խոլեստերինի և սրտի ու արյան անոթների հետ կապված խնդիրներ ունի: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով MyJane-ին:
Նշվում է, որ բարձր խոլեստերինը երեխաների մոտ մեծացնում է մեծահասակ տարիքում սրտային հիվանդությունների զարգացման վտանգը և նվազեցնում կյանքի տևողությունը:
Սովորաբար այդ ռիսկի նվազեցման համար որոշակի թերապիաներ, բժշկի հետ համաձայնեցված դիետաներ են անհրաժեշտ լինում՝ սննդակարգի ցանկի մեջ ներառելով մի շարք մրգեր և բանջարեղեն, բացառելով կենդանական ճարպերը:










