MediaTek-ը հնարավորություն կտա Google-ին՝ մատչելի սմարթֆոններ արտադրել

23:24 • 28.06.14

Google-ը բանակցություններ է վարում Թայվանում պրոցեսորներ արտադրող MediaTeK ընկերության հետ՝ Android One պլատֆորմի ստեղծման  հարցում համագործակցության վերաբերյալ, որը նախատեսում է այդ հիմքի վրա մատչելի սմարթֆոններ արտադրել: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով MediaTek ընկերության հայտարարությանը:


Google-ն իր Android One-ը ներկայացրել է չորեքշաբթի՝ հունիսի 25-ին, Google I/Օ արտադրողների կանֆերանսի ժամանակ: Ընկերությունը կկազմի ծրագրային ապահովման այն պայմանները և պարագաները, որոնք կարող են օգտագործվել սմարթֆոններում:


 Սարքերի վրա կգործի Android օպերացիոն համակարգը, իսկ պրոցեսորները ընթադրաբար Mediatek-ից կլինեն:


Սմարթֆոնների արժեքը չի գերազանցի 100 դոլարի սահմանը: Դրանք երկքարտանի կլինեն և կաշխատեն MT6575 Dual Core պրոցեսորով, իսկ էկրանի անկյունագիծը 4.5 դյույմ տրամագիծ կունենա:
 

MediaTek-ը հնարավորություն կտա Google-ին՝ մատչելի սմարթֆոններ արտադրել