ԱՄՆ-ի հավաքականի պարտությունից հետո գերմանացի տիեզերագնացը սափրել է ամերիկացի գործընկերների գլուխը (տեսանյութ)
Միջազգային տիեզերակայանում գտնվող Գերմանիայից տիեզերագնաց Ալեքսանդեր Գերստը սափրել է իր ամերիկացի գործընկերների՝ Գրեգորի Վայզմանի և Սթիվեն Սվոնսոնի գլուխները։
Տիեզերագնացները գրազ էին եկել, թե Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում կայանալիք ԱՄՆ- Գերմանիա հանդիպմանն ով կհաղթի։ Եթե ԱՄՆ-ն հաղթեր խաղում, երկու ամերիկացիները պետք է գերմանացու ճակատին ԱՄՆ-ի դրոշը նկարեին, իսկ եթե Գերմանիան հաղթեր՝ գերմանացին պետք է սափրեր նրանց երկուսի գլուխը։
Արդյունքում՝ խաղն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ գերմանացիների։
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, ՆԱՍԱ-ն հրապարակել է տեսանյութ, որտեղ ժպտադեմ Գերստը սափրում է իր գործընկերների գլուխը։
«Էլ մազ չունենք»,- կատակով ասել են ամերիկացիները։









