Google-ը ներկայացրել է DIY հավաքովի-քանդովի բջջային հեռախոս (լուսանկարներ)
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է DIY հավաքովի-քանդովի բջջային հեռախոս, որը վաճառքում կհայտնվի 2015թ. հունվարին։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, հեռախոսի վրա, ըստ ցանկության, կարելի է տեսախցիկ, բարձրախոսներ կամ ցանկացած այլ դետալ ավելացնել։ Նշվում է, որ Project Ara կոչվող ուշագրավ նորույթի գինը կլինի 50 դոլար։

Մոդուլյար հեռախոսը ներակայցվել է Սան Ֆրանցիսկոյում կայացած տեխնոլոգիական միջոցառման շրջանակներում։ Սարքը գործում է մարտկոցների միջոցով, և երբ դրանցից մեկի լիցքը վերջանում է, ապա այն հեշտորեն հնարավոր է փոխարինել մեկ ուրիշով։ Հետաքրքրական է, որ հեռախոսի ցանկացած հատված կարելի է փոխարինել 3D տպիչով տպված մասով։

Բացի այդ հին մասերը՝ օրինակ տեսախցիկները, կարելի է փոխարինել նոր, ավելի ժամանակակից ու որակյալ նմուշներով։











