Մրգային և բանջարեղենային դիետաները չեն ազատի ավելորդ կիլոգրամներից

00:41 • 28.06.14

Ալաբամայի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ մրգերի և բանջարեղենի ակտիվ սպառումը չի նպաստում նիհարելու գործընթացին: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով CTV News-ին:


Շատ հաճախ դիետա պահպանող մարդկանց խորհուրդ է տրվում սննդակարգում ավելի շատ միրգ և բանջարեղեն ընդգրկել, քանի որ դրանք քիչ կալորիաներ են պարունակում:


Ուսումնասիրությունները պարզել են, որ նման սխեման չի աշխատում, սակայն մրգերի և բանջարեղենի սպառումը վնասակար չէ, դրանք շատ մանրաթելեր և վիտամիններ են պարունակում:


Գիտնականները Միջերկրական դիետան համեմատել են մրգերի և բանջարեղենի շնորհիվ նվազագույն քանակությամբ յուղ պարունակող դիետայի հետ: Առաջինը բացի քաշի կորստից՝ նվազեցնում է նաև 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը:
 

Մրգային և բանջարեղենային դիետաները չեն ազատի ավելորդ կիլոգրամներից