ՆԱՍԱ-ն այսօր «թռչող ափսե» կարձակի Երկրի մթնոլորտ

11:43 • 28.06.14

ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, մտադիր է այսօր Երկրի մթնոլորտ բաց թողնել «թռչող ափսե»՝ Մարսի վրա վայրէջք կատարելու նոր տեխնոլոգիայի փորձարկման շրջանակում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ՆԱՍԱ-ի կայքին հղումով։

 

Ավելի վաղ Low-Density Supersonic Decelerator (LDSD) սարքի արձակումը, որը նման է ֆիլմերից այլմոլորակայինների «թռչող ափսեի», մի քանի անգամ հետաձգվել է՝ Հավայիներում սարքի արձակման վայրում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։


Սկավառականման սարքը՝ համալրված հսկայական պարաշյուտով, կարձակվի Կաուաի կղզու ափերից։

Փորձնական թռիչքը կիրականացվի Երկրի մթնոլորտի վերին շերտերում։


 

ՆԱՍԱ-ն այսօր «թռչող ափսե» կարձակի Երկրի մթնոլորտ