Իտալացիները կատարյալ հարևաններ գտնելու համար նախատեսված հավելված են ստեղծել

14:26 • 28.06.14

Իտալական Բոլոնիա քաղաքում ներկայացվել է բջջային ուշագրավ հավելված, որը նախատեսված է կատարյալ հարևաններ գտնելու համար, հայտնում է Euromag-ը։

 

Coinquilinity հավելվածը հնարավորություն է տալիս տուն կամ բնակարան փնտրել՝ նշելով նաև ապագա հարևանների համար ցանկալի հատկանիշները։ Այլ կերպ ասած՝ բացի կացարան գտնելուց մարդը նշում է, թե ինչ հարևաններ կուզենար ունենալ։

 

Աղբյուրը հավելում է, որ նորաստեղծ հավելվածը մրցանակ է ստացել արտասովոր նորարարությունների առաջընթացին ուղղված «Նոր բիզնես գաղափար» մրցույթի շրջանակներում։
 

Իտալացիները կատարյալ հարևաններ գտնելու համար նախատեսված հավելված են ստեղծել