Կուրացած տղամարդը կրկին տեսնում է «կենսական աչքի» շնորհիվ
Ամերիկացի Ռոջեր Փոնտզը պատանի տարիքում սկսել է կորցնել տեսողությունը: Բժիշկները, նրա մոտ պիգմենտային ռետինիտ ախտորոշելով, ասել են, որ ոչինչ չեն կարող անել դա ուղղելու համար, ինչից հետո 40 տարեկանում նա արդեն ամբողջությամբ կուրացել էր:
Ինչպես գրում է CNN-ը՝ տղամարդը տառապում է ժառանգական այնպիսի հիվանդությամբ, որը վնասում է աչքի ցանցաթաղանթը, որը աչքի հետին մասում գտնվող հյուսվածքն է. այն որը լույսը վերափոխում է նյարդային ազդակների ու դրանք ուղարկում ուղեղին: Ռոջերը միշտ հույս է փայփայել, որ կրկին կտեսնի, և մի քանի տարի առաջ նա տեղեկացել է Argus II կոչվող սարքի մասին, որը հայտնի է որպես «կենսական աչք»:
Argus II համակարգը բաղկացած է զույգ ապակիներից, որոնց վրա փոքրիկ տեսախցիկ է տեղադրված, որը պատկերներ է լուսանկարում: Մատիտի ռետինի չափս ունեցող պրոթեզը վիրահատական միջամտությամբ տեղադրվում է աչքի ցանցաթաղանթի մակերեսին, և տեղեկատվությունը տեսախցիկից փոխադրվում է արհեստական ցանցաթաղանթի էլեկտրոդներին, որտեղ այն վերածվում է էլեկտրական ազդակների:
Հիվանդությունից չվնասված և առողջ մնացած մյուս բոլոր բջիջները խթանվում են ազդակներից՝ նպաստելով լույսի ընկալմանը ուղեղում:
















