Ford-ը գաղտնազերծել է Focus ST նորացված հեթչբեքը (լուսանկարներ)

15:01 • 29.06.14

Ford ընկերությունը գաղտնազերծել է Focus ST «գերհզոր» հեթչբեքը, որի հանրային դեբյուտը կայացել է Գուդվուդի արագության փառատոնում: Ինչպես հայտնում է Motor.ru-ն՝ ակնկալիքների համաձայն՝ մեքենայի շարժիչային գամման առաջին անգամ համալրվել է դիզելային ագրեգատով:


«Ծանր վառելիքով» աշխատող երկու լիտր ծավալով շարժիչը զարգացնում է 185 ձիաուժ հզորություն: Ուժային համակարգը թույլ է տալիս Focus ST-ին առաջին 100 կմ/ժամ արագությանը հասնել 8.1 վայրկյանում: Վառելիքի ծախսը խառը ռեժիմում հավասար է 4.4 լիտրի 100 կմ վազքի համար:


Բենզինային ագրեգատը նույնն է մնացել. 2 լիտր ծավալով 4 մխոցային EcoBoost ընտանիքին պատկանող տուրբո շարժիչը 250 ձիաուժ հզորություն է զարգացնում: Նման շարժիչով մոդելը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 6.5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 247 կմ/ժամ: Նորացված Ford Focus ST-ն 100 կմ վազքի համար ծախսում է 6.8 լիտր վառելիք: Երկու շարժիչներն էլ միասին աշխատում են 6 աստիճան մեխանիկական տուփով:


Նորագույն հոթ-հեթչն ստացել է այլ թափարգելներ, այլ թափք, ավելի նեղ լուսարձակներ, ինչպես նաև 18 դյույմանոց ալյումինե անվահեծեր: Սրահում նոր ղեկանիվ է հայտնվել, նոր կենտրոնական կառավարման վահանակ, ինչպես նաև կլիմատ կոնտրոլ համակարգի կառավարման նոր համակարգ:
 

Նոր Ford Focus ST-ն Եվրոպայում հնարավոր կլինի պատվիրել աշնանը, իսկ առաջին մեքենաները հաճախորդներին կհասնեն 2015-ի սկզբին: Նորույթի գինը դեռևս չի հաղորդվում:

 

 

 

 

Ford-ը գաղտնազերծել է Focus ST նորացված հեթչբեքը (լուսանկարներ)