Ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի զարգացման համար կտրամադրվի 40 մլն դրամ

00:00 • 29.06.14

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի զարգացումն ապահովելու համար կառավարության որոշմամբ Կրթության և գիտության նախարարությանը կտրամադրվի 40 մլն դրամ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: 

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր կառավարության նիստին նշեց, որ նշված գումարով նախատեսվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի մասնաճյուղի համար կառուցել ուսումնաարտադրական և փորձնական բազա: 

«Այդ բազայի շնորհիվ կկարողանանք խթանել գյուղատնտեսության զարգացումը Ղարաբաղում երիտասարդ կադրերի պատրաստումը, ինչպես նաև բազան կօգտագործվի ճանաչողական այցերի համար այլ բուհերի ուսանողների կողմից»,-ասաց նա:

Նախարարը վարչապետին նաև զեկուցեց, որ ծրագիրն իրականացվելու է համաֆինանսավորման սկզբունքով:
 

Ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի զարգացման համար կտրամադրվի 40 մլն դրամ