Գիտնականները պարզել են՝ ինչ մարտավարություն է կիրառում կկուն ձվադրման ժամանակ

13:22 • 30.06.14

Իսպանացի և բելգիացի գիտնականները հետևել են կկվի ձվադրման գործընթացին և բացահայտել, թե իրականում ինչ մարտավարություն է կիրառում այդ թռչունը, հայտնում է BBC-ն՝ կկվի ձվադրման իրական մարտավարությունն անվանելով «անամոթ»:

 

Մինչ այս հայտնի էր, որ կկուներն իրենց ձվերը տեղադրում են այլ թռչունների բներում: Ընդունված էր կարծել, որ կկուները սպասում են, որ այդ թռչունները հեռանան, ապա իրենք ձվադրում կատարեն:

 

Գիտնականները, սակայն, պարզել են, որ կկուներն ավելի հաճախ սեփական բներից քշում են այլ թռչուններին: Դա հնարավոր է եղել պարզել կաչաղակների բներում տեսախցիկներ տեղադրելու միջոցով. դա տեղի է ունեցել Hoya de Guadix-ի սարահարթում, դիտարկման օբյեկտ են դարձել կաչաղակների 29 բներ: Կկուները կաչաղակներին քշում են անգամ այն ժամանակ, երբ նրանք նստած են լինում իրենց ձվերի վրա: 

 

Գիտնականները պարզել են, որ մարտավարությունը գործուն է եղել գրեթե բոլոր դեպքերում:

Գիտնականները պարզել են՝ ինչ մարտավարություն է կիրառում կկուն ձվադրման ժամանակ