Facebook-ը քննադատության է ենթարկվել օգտատերերին առանց նրանց իմացության գիտափորձի ենթարկելու համար

10:00 • 30.06.14

Աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանց Facebook-ը քննադատության է ենթարկվել օգտատերերին առանց նրանց գիտության հոգեբանական գիտափորձի ենթարկելու պատճառով, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

2012 թվականին շաբաթվա ընթացքում ցանցի 689 հազար օգտատերերի լրահոսում հայտնվել են կամ բացասական բնույթի հաղորդագրություններ, կամ միայն դրական նորություններ:

 

Կախված ստացած լուրերից, հետազոտողների տվյալներով, օգտատերերի տրամադրությունը փոխվել է. նրանք, ովքեր վատ նորություններ են ստացել, սկսել են բավականին բացասական հաղորդագրություններ և մեկնաբանություններ գրել, իսկ նրանք, ովքեր լավ բանի մասին են կարդացել, կիսվել են լավ տրամադրությամբ:

 

«Արդյունքները ցույց են տվել, որ մյուս մարդկանց հույզերը զգալի ազդեցություն են ունեցել օգտատերերի վրա»,- ասել են հետազոտողները: Փորձարկման վրա աշխատել են ցանցի երկու աշխատակիցներ՝ Ադամ Կրամարը և Ջեֆրի Հենկոկը, ինչպես նաև Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիայի համալսարանի ներկայացուցիչներ:

 

Այս նորությունն աննկատ չի մնացել ԱՄՆ գիտական կենտրոնների և իրավաբանների կողմից, ովքեր զբաղվում են անձնական կյանքի պաշտպանությամբ: Որոշ հոգեբաններ անանուն փորձարկումներին կտրականապես դեմ են արտահայտվել՝ դա համարելով լրտեսություն:

 

Facebook-ից, իրենց հերթին, հայտնել են, որ ցանցը չի օգտագործել օգտատերերի անձնական տվյալները, և նրանք նպատակ են ունեցել ուսումնասիրել ցանցը և հասկանալ, թե ինչպես են մարդիկ արձագանքում այս կամ այն բովանդակությանը։

 

Facebook-ը քննադատության է ենթարկվել օգտատերերին առանց նրանց իմացության գիտափորձի ենթարկելու համար