British Airways-ը փորձարկում է «երջանկության» ծածկոց, որը ստուգում է ուղևորի տրամադրությունը (լուսանկարներ)

15:57 • 30.06.14

Բրիտանական British Airways ավիաընկերությունը փորձարկում է բավական ուշագրավ ծածկոց, որը, փոխելով գույնը, ցույց է տալիս, թե որքանով է տվյալ ուղևորը բավարարված չվերթի ժամանակ սպասարկման որակից։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, «հայ-թեք» ծածկոցը, որն անվանում են նաև «երջանկության» ծածկոց, նյարդային զգայակների միջոցով գնահատում է ուղևորի բավարարվածության աստիճանը, ինչից էլ կախված՝ ծածկոցը փոխում է իր գույնը։

 

Օրինակ, եթե ուղևորը գոհ չէ սպասարկման որակից կամ ինչ-որ այլ բանից, ապա ծածկոցը կարմրում է, իսկ եթե ամեն ինչ կարգին է, ապա դրա գույնը կարող է տատանվել կապույտից մինչև մանուշակագույն։

 

Ուշագրավ նորույթն առաջին անգամ փորձարկվել է BA189 Dreamliner ինքնաթիռում, որը Լոնդոնից Նյու Յորք է մեկնել։
 

Purple patch: The glowing blanket is being used by British Airways to see when passengers are most relaxed and happy

Glowing idea: The blanket's colour will respond to the mood of the passenger during different times of the flight

Transatlantic trial: The blanket was first tested on a Dreamliner flight between London and New York

 

 

 

 

British Airways-ը փորձարկում է «երջանկության» ծածկոց, որը ստուգում է ուղևորի տրամադրությունը (լուսանկարներ)