iOS թե Android. Google-ը և Apple-ը մտադիր են վերջնականապես կիսել տեխնոլոգիական աշխարհը (տեսանյութ)

19:41 • 30.06.14

Համաշխարհային խոշորագույն տեխնոլոգիական հսկաները, որոնք եղանակ են փոխում միջազգային շուկայում և արտադրության ոլորտում, որոշել են օգտատերերին կանգնեցնել վերջնական ընտրության առաջ՝ iOS կամ Android:


Ինչպես գրում է Rbc.ru-ն՝ ամեն անգամ, երբ Google-ը կամ Apple-ը իրենց հերթական նորարությունն են ներկայացնում իրենց օպերացիոն համակարգերի համար, երկու ընկերության երկրպագուներն անմիջապես սկսում են պարզել, թե ում մոտ է ծանուցումների կենտրոնն առավել բազմաֆունկցիոնալ, ում ինտերֆեյսն է ավելի գեղեցիկ և այլն:


Ընկերությունների ղեկավարների հնչեցրած տարբեր կարծիքներից ելնելով՝ այս տարի պայքարի հիմնական թեման օպերացիոն համակարգն է՝ iOS կամ Android: Ամերիկյան Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկն իր վերջին հայտարարության ժամանակ նշել է, որ նոր օգտատերերից շատերը Android-ից անցում են կատարում iOS-ի:


Վերջերս արված հայտարարություններից պարզ է դանում, որ այս տեխնոլոգիական հսկաները բավականին շատ նմանություններ ունեն: Apple-ը հայտարարել էր iOS 8 և OS X Yosemite համակարգերի «կապվածության» մասին, իսկ Google-ը կհամաժամանակացնի ծանուցումները Android և Chrome OS համակրագերի միջև: Apple-ը կհամալրվի Healthkit-ով, Google-ը՝ Google Fit-ով: Երկու ընկերությունն էլ մտադիր են լայնամասշտաբ էկոհամակարգեր կառուցել, որոնք կներառեն ինչպես սարքավորումը, այնպես էլ՝ ծրագրային ապահովումը:


Ինչպես նշում է պարբերականը՝ կատարյալ տարբերակ կլիներ, իհա′ րկե, ընդհանուր էկոհամակարգը և′ iOS-ի, և′ Android-ի համար, որում հավասարապես լավ կաշխատեին երկու ընկերության գաջեթները, սակայն դեռևս դժվար է հավատալ, որ Google-ը կամ Apple-ը կգնան նման քայլի:

 

 

 

 

iOS թե Android. Google-ը և Apple-ը մտադիր են վերջնականապես կիսել տեխնոլոգիական աշխարհը (տեսանյութ)