Նոր բջջայինը ևս Մերկելին չի փրկի գաղտնալսումներից. Bild
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ 2.500 եվրո արժողությամբ Blackberry-10 հեռախոսն այնքան անվտանգ չէ, որքան ներկայացվել է հանրությանը, գրում է գերմանական Bild-ը, փոխանցում է inopressa.ru-ն։
Գերմանիայում ամերիկյան հատուկ ծառայությունների բարձրաստիճան մի պաշտոնյա ասել է, որ «տեխնիկական փոփոխությունները չեն խանգարում հատուկ ծառայությունների աշխատանքին»։
Դյուսելդորֆյան Secusmart ընկերությունը, որը կոդավորման համակարգեր է մշակել Blackberry բջջային հեռախոսների համար, պնդում էր, որ կոդավորման մեթոդը կարող է պաշտպանել բոլոր տեսակի հարձակումներից, անգամ՝ գերհամակարգչային։
Ընկերության ղեկավար Հանս Քրիստոֆ Քվելլեն, սակայն, հրաժարվել էր երաշխիքներ տալ, որ գաղտնալսումները բացառված կլինեն։










