Microsoft-ը կանվանափոխի իր սմարթֆոնները

12:10 • 30.06.14

Ավարտվում են Microsoft ընկերության արտադրանքների անվան մեջ Nokia ընկերության բրենդի օգտագործման շուրջ բանակցությունները, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով @evleaks ռեսուրսին:

 

Դրանց հաջող ավարտի դեպքում ամերիկյան ընկերության սմարթֆոնները կարտադրվեն Nokia by Microsoft բրենդի ներքո: Ռեսուրսը հայտնում է նաև, որ Surface պլանշետների բրենդը կփոխվի Lumia-ի:

 

Microsoft կորպորացիայի կողմից Nokia ընկերության գնման մասին ընթացիկ համաձայնագրի համաձայն՝ ամերիկյան արտադրողը կարող է Lumia սմարթֆոններում Nokia բրենդն օգտագործել 18 ամիս, իսկ Nokia Asha-ի և Nokia X-ի համար՝ 10 տարի:

 

Ավելի վաղ Սթիվեն Էլոպը՝ Microsoft-ի բջջային ստորաբաժանման ղեկավարը հայտնել էր, որ ամերիկյան ընկերության արտադրանքի համար կընտրվի նոր, հարմար արտասանվող անուն, որը կապված չի լինի Nokia բրենդի հետ: Սակայն Nokia բրենդն ավելի հայտնի է սմարթֆոնների շուկայում, իսկ Lumia ապրանքներն ավելի կարևոր են ընկերության համար՝ որպես ավելի թանկ և ֆունկցիոնալ արտադրանք։

 

Microsoft-ին պատկանող Surface և Lumia պլանշետային բրենդների միավորումը տրամաբանական է, մինչդեռ Nokia բրենդի օգտագործումն իր սմարթֆոնների անվան մեջ կարող է խոսել սեփական բրենդով ապրանքների հաջող վաճառքի հարցում ընկերության անվստահության մասին:

Microsoft-ը կանվանափոխի իր սմարթֆոնները