Associated Press-ի համար նյութերի տեքստերը ռոբոտն է հավաքելու
Associated Press լրատվական գործակալությունը մտադիր է հուլիսից ներկայացնել ավտոմատացված տեխնոլոգիան, որը թույլ կտա բիզնես-բնույթի ավելի շատ նյութեր, ինչպես նաև՝ եկամուտների մասին հաշվետվություններ թողարկել: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Associated Press-ի՝ ԶԼՄ-ների հետ կապի հարցով տնօրեն Փոլ Քոլֆորդի անհատական բլոգում:
Նրա խոսքով՝ նյութերը գրելու գործընթացը ավտոմատացնելն անհրաժեշտ է ո´չ թե աշխատատեղերը, այլ՝ տվյալները մշակելու վրա աշխատակիցների ծախսած ժամանակը կրճատելու համար:
2014-ի մարտին Los Angeles Times պարբերականն արդեն ռոբոտի մասնակցությամբ փորձարկում կատարել է, երբ արհեստական ինտելեկտի ուժով 3 րոպեում երկրաշարժի մասին նյութ էր հավաքվել:










