Շագանակագեղձի քաղցկեղի բուժման եզակի մեթոդ է հայտնաբերվել

22:27 • 30.06.14

Լոնդոնի համալսարանական քոլեջը հայտարարել է, որ շագանակագեղձի քաղցկեղի բուժման եզակի մեթոդ է գտել: Գիտնականները ենթադրում են, որ ձայնային ալիքները կայրեն քաղցկեղի բջիջները: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Financial Express-ին:


Այդ մեթոդը թույլ է տալիս գործընթացը հնարավորինս ճշգրիտ և ուշադիր իրականացնել: Բացի այդ՝ ի տարբերություն բուժման ստանդարտ մեթոդների՝ ձայնային ալիքները նվազագույն կողմնակի բարդություններ կառաջացնեն:


Մեթոդը հայտնի է դարձել որպես ուլտրաձայնային բարձր ինտենսիվությամբ ալիքներ (HIFU), որոնք հեռացնում են  մի քանի միլիմետրը չգերզանցող ուռուցքները:

 

Թերապիան արդեն փորձարկվել է քաղցկեղով հիվանդների վրա: Մեկ տարի անց նրանց 95%-ի մոտ քաղցկեղի հետքեր չեն արձանագրվել:
 

Շագանակագեղձի քաղցկեղի բուժման եզակի մեթոդ է հայտնաբերվել