Aston Martin-ը ներկայացրել է համակարգչային խաղի համար պատրաստված վիրտուալ մոդելը՝ «շարժման մեջ»

19:22 • 01.07.14

Aston Martin-ը ներկայացրել է Gran Turismo 6 խաղի համար նախատեսված վիրտուալ սուպերքարը՝ «շարժման մեջ»։ 

Ինչպես գրում է kp.ru-ն՝ DP-100 Vision սուպերքարը կառանձնանա տեխնիկական առանձնահատկությունների բարձր մակարդակով՝ 12 մխոցային երկտուրբո շարժիչով, որը զարգացնում է 800 ձիաուժ հզորություն:

Մեքենան գծագրվել է կես տարում: Ընկերությունում նշում են, որ նախատիպում տեղ գտած տեխնիկական հատկությունները կարող են հեշտությամբ կյանքի կոչվել: 

 

 

Aston Martin-ը ներկայացրել է համակարգչային խաղի համար պատրաստված վիրտուալ մոդելը՝ «շարժման մեջ»