Աուտիզմն ախտորոշվում է դեռևս հղիության փուլում

01:25 • 01.07.14

Մանկաբույժները վստահեցնում են, որ աուտիզմը կարող է ախտորոշվել դեռևս հղիության փուլում՝ ուլտրաձայնային հետազոտման (ՈւՁՀ) արդյունքում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով WebMD-ին:


Աուտիզմով տառապող երեխաների մոտ անոմալ արագ են աճում ուղեղն ու մարմինը հղիության առաջին եռամսյակում (հղիություն մոտ 20-րդ շաբաթ), իսկ ուլտրաձայնային հետազոտությունը ցույց կտա այդ շեղումը:


Եթե ախտորոշումը դրվի դեռևս պտղի զարգացման փուլում, ապա կարիք չի լինի սպասել 3-4 տարի: 

 

Աուտիզմն ախտորոշվում է դեռևս հղիության փուլում