Google Glass-ն արգելվել է բրիտանական կինոթատրոններում
Մեծ Բրիտանիայում արգելվել է Google Glass կրել կինոթատրոններում, հայտնում է The Independent-ը: Դա տեղի է ունեցել այն բանից մեկ շաբաթ անց, ինչ հայտնի ակնոցը վաճառքի է հանվել այդ երկրում:
Արգելքը սահմանվել է հեղինակային իրավունքների պահպանման նկատառումով, ցուցադրվող ֆիլմերը ակնոցի միջոցով տեսագրելը և տարածելը կանխելու նպատակով:
Անցած ամիս նույն ակնոցն արգելվել էր նաև ամերիկյան կինոթատրոններում:
Google Glass-ի ներկառույց տեսախցիկի միջոցով հնարավոր է տեղում նկարահանել շրջակայքը:
Google-ը մտահոգ կինոթատրոններին առաջարկել է ակնոցին վերաբերվել ինչպես համանման այլ սարքերի՝ օրինակ բջջային հեռախոսներին, որոնց միջոցով ևս հնարավոր է տեսագրել:










