Microsoft-ը բարձրացնում է իր Outlook էլեկտրոնային ծառայությունների անվտանգությունը

23:49 • 01.07.14

Microsoft ընկերությունը բարձրացնում է Outlook էլեկտրոնային ծառայության տվյալների անվտանգությունը, որպեսզի կանխվի տեղեկատվության գողացումը իշխանության և երրորդ անձանց կողմից: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով France-Presse-ին:

Անվտանգության համակարգերի վերափոխումը կազդի նաև OneDrive ծառայության վրա: Բոլոր այդ փոփոխությունները տեղի կունենան Google ընկերութան կողմից անցկացվող թեսթավորման անցկացումից մեկ ամիս անց, որտեղ Microsoft-ի ծառայությունները տեղեկատվության անվտանգության մասով թույլ արդյունքներ են արձանագրել:

ԱՄՆ համացանցային ընկերությունները ներկայում աշխատում է պահպանել իրենց օգտատերերի տվյալների գաղտնիությունը: Նախկինում Google-ը Chrome բրաուզերի համար թողարկել է plugin, որը բարելավել է Gmail փոստային ծառայության կոդավորումը:
 

Microsoft-ը բարձրացնում է իր Outlook էլեկտրոնային ծառայությունների անվտանգությունը