2028 թվականին աշխարհի ամենամեծ հեռադիտակը կցուցադրի տիեզերքի «ռենտգենը»
Պատմության մեջ ամենամեծ տիեզերական ռենտգեն աստղադիտակի ստեղծման նախագիծը հաստատել է Եվրոպական տիեզերական գործակալությունը: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով Spaceflight Now-ին:
«Աֆինա» արբանյակային հեռադիտակը նոր սերնդի տիեզերական աստղադիտարանը կդառնա և ամերիկյան աստղադիտարանի ժամանակակից տիեզերական Chandra և XMM-Newton աստղադիտակներին հարյուրավոր անգամ գերազանցող տեսանելիություն և զգայունություն կունենա:
«Աֆինա»-ի նպատակը ռենտգենային միջավայրում տիեզերքի ուսումնասիրությունը կլինի:
«Աֆինա»-ն կհետևի, թե ինչպես են գալակտիկաներն ու դրանց կուտակումները հավաքվել Մեծ պայթյունից մի քանի միլիարդ տարի հետո:
Նոր սերնդի արբանյակային հեռադիտակը մինչև 12 մետր բարձրություն կունենա և մոտ 5 տոննա կկշռի, իսկ արժեքը ավելի քան մեկ միլիարդ եվրո է գնահատվել: Նախագիծը ավարտին կհասցվի 2019 թվականին և կշահագործվի 2028-ին:










