Վայրէջքի նոր տեխնոլոգիան ինքնաթիռը կպաշտպանի հաքերներից

00:28 • 01.07.14

 Ավստրալացի գիտնականները ինքնաթիռի վայրէջքի նոր համակարգ են մշակել: Այն ապահովում է ամբողջական անկախությունը տեղեկությունների արտաքին աղբյուրներից (GPS-ազդանշանային համակարգեր և ռադիոփարոս), որի վերահսկողությունը կարող են իրենց ձեռքն առնել հաքերները: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով Journal of Field Robotics-ին:

Քվինսլենդի համալսարանի ռոբոտաշինարարներին և նեյրոֆիզիոլոգներին ոգեշնչել են մեղուները: Այս միջատները նստում են հորիզոնական մակերևույթի վրա՝ օպտիկական հոսքի շնորհիվ, արագությունը որոշելով նրանով, թե դիմացից անցնող օբյեկտներն ինչ արագությամբ են անցնում:

Ուղղահայաց օբյեկտների (հիմնականում՝ ծաղիկներ) վրա վայրէջք կատարելով՝ մեղուները օգտագործում են նաև ստերեոսկոպիկ տեսողությունը՝ հաշվարկում են օբյեկտի հեռավորությունը՝ համեմատելով երկու աչքի պատկերները:

Սոլ Տուրոուգուդը (Saul Thurrowgood) և նրա գործընկերները հարմարեցրել են այդ տեխնիկան անշարժ թևով թռչող սարքերին:

Օդանավի քթին երկու մետր հեռավորության վրա երկու տեսախցիկ են տեղադրել, որը բավարար է սարքի ավտոմատ վայրէջքի համար: Հեռավորությունը գետնից որոշվում է օպտիկական հոսքի օգնությամբ:

 



 

Վայրէջքի նոր տեխնոլոգիան ինքնաթիռը կպաշտպանի հաքերներից