Աբխազիայում գտնվող աշխարհի ամենախորը քարանձավում բզեզի նոր տեսակ է հայտնաբերվել

09:46 • 02.07.14

Կովկասում գտնվող աշխարհի ամենախորը քարանձավում բզեզի նոր տեսակ է հայտնաբերվել. գրում է gazeta.ru-ն՝ Zootaxa ամսագրում տպագրված իսպանացի և պորտուգալացի գիտնականների հոդվածի հղումով։

Բզեզին հայտնաբերել են Կրուբերա-Բորոնյա քարանձավում, որը գտնվում է Աբխազիայում։ Այդ քարանձավն աշխարհում ամենախորն է. դրա խորությունը կազմում է  2196 մետր։

Քանի որ եվրոպական երկրները պաշտոնապես չեն ճանաչել Աբխազիայի անկախությունը, հոդվածում այն պայմանական կոչել են Արևմտյան Կովկաս։

Այս պահին դրությամբ՝ գիտնականների մոտ նոր տեսակի ընդամենը երկու «ներկայացուցիչ» կա։ Նրանք պնդում են, որ չնայած այն հանգամանքին, որ միջատները գտնվում են աշխարհի ամենախորը քարանձավում, դրանք հայտնաբերվել են ոչ մեծ խորության վրա։

Աբխազիայում գտնվող աշխարհի ամենախորը քարանձավում բզեզի նոր տեսակ է հայտնաբերվել