Գիտնականները ԱՄԷ-ում հայտնաբերել են «ամենահին» կապիկը
Նյու Յորքի քաղաքային համալսարանի Hunter College-ի մարդաբանները պնդում են, որ իրենց կողմից բացահայտված կապիկը աֆրիկյան մայրցամաքում գտնված Cercopithecinae ցեղատեսակի կապիկների ամենահին ներկայացուցիչն է: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Газета.ru-ին:
Ուսումնասիրելով Արաբական Միացյալ Էմիրություններում (Աբու Դաբի) 2009 թվականին հայտնաբերված հանածո ատամը՝ Քրիստոֆեր Գիլբերտի գլխավորած գիտնականների խումբը հաշվարկել է քարացած հանածոյի տարիքը՝ 6.5-ից 8 միլիոն տարի:
Եթե թվագրումը ճիշտ է, ապա այդ հանածոն ամենահինը կհամարվի ո՛չ միայն Աֆրիկայում, այլև՝ Եվրասիական ողջ տարածքում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ Cercopithecinae ցեղատեսակի կապիկների պատմությունը արմատներով գնում է դեպի Miocene-յան դարաշրջան:










