Գիտնականները պարզել են, թե ինչու են մրջյուններն այդքան արագ վազում

12:11 • 02.07.14

Գիտնականները պարզել են մրջյունների արագ ընթացքի ու տեղաշարժման գաղտնիքները, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով գերմանացի գիտնականների ուսումնասիրությունը, որ հրապարակվել է Society for Experimental Biology հանդեսում:

Ֆրիդրիխ Շիլերի անվան համալսարանի հետազոտողները պարզել են, որ մրջյունները կարող են մեկ վայրկյանում  20,8 սմ տարածություն անցնել, ինչը 26 անգամ գերազանցում է նրանց մարմնի երկարությունը:

Այդ միջատների ճարպիկությունն ու արագ ընթացքը մինչև այժմ դժվար էր հիմնավորել: Այժմ պարզվել է, որ դա պայմանավորված է  երեք զույգ ոտքերի շարժման կոորդինացմամբ: Մրջյունների ոտքերը հեշտորեն ճկվում են, իսկ խոչընդոտները հաղթահարում է քայլերի հատուկ հերթագայությունը. ըստ այդմ՝ միաժամանակ գետնին են դիպչում մեջտեղի ու ծայրերի երկու ոտքերը: Իսկ ռիթմից չշեղվելու համար մրջյունները ավելի արագ են փոխում քայլերը:

 

Գիտնականները պարզել են, թե ինչու են մրջյուններն այդքան արագ վազում