Ճապոնացիները բիովառելիքով աշխատող ավտոբուս են ստեղծել
Ճապոնացիները կյանքի են կոչել իրենց վերջին արտադրանքը: Նրանք ստեղծել են ավտոբուս, որը պետք է աշխատի էվգլենյան ջրիմուռներից ստացվող նոր տեսակի վառելիքով: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Vladtime-ին:
Նորույթը ստեղծվել է Isuzu 7 Euglena ընկերությունների կողմից: Հեղինակներ պնդում են, որ ավտոբուսը կարող է մեկ լիցքավորմամբ օրական մինչև 22 երթ իրականացնել:
Մասնագետների խոսքով՝ իրենք նախատեսում են 2018 թվականին 100% կանաչ ջրիմուռներից բաղկացած վառելիք ստեղծել:










