Ամպի տեսք ունեցող լամպը կարող է «փոթորիկ» առաջացնել տանը (լուսանկար, տեսանյութ)

19:19 • 02.07.14

Boredpanda.com կայքը ներկայացրել է անգլիական դիզայներական ստուդիայի վերջին գլուխգործոցներից մեկը, որն իրենից ներկայացնում է ինտերակտիվ աուդիովիզուալ լամպ: Այն փոթորկի տեսարան է հաղորդում տան ինտերիերին: 

«Ամպ» (Cloud) կոչվող կայծակ-լամպն ու ակուստիկ համակարգը անձրևային ամպի տպավորություն են ստեղծում, որը նաև վերարտադրում է կայծակի ժամանակ ի հայտ եկող աղմուկը:

Կրեատիվ լամպը հագեցած է լույսերով, սենսորային համակարգով, բարձրախոսով և հզոր ակուստիկ համակարգով: Հեռակառավարման վահանակի շնորհիվ հնարավոր է այն տարբեր ռեժիմների վրա դնել՝ ուժեղացնելով և թուլացնելով կայծակի հզորությունը:  

 

interactive-storm-cloud-lamp-speaker-richard-clarkson-1

interactive-storm-cloud-lamp-speaker-richard-clarkson-4

interactive-storm-cloud-lamp-speaker-richard-clarkson-2

interactive-storm-cloud-lamp-speaker-richard-clarkson-3

 

 

Ամպի տեսք ունեցող լամպը կարող է «փոթորիկ» առաջացնել տանը (լուսանկար, տեսանյութ)