Ստեղծվել է նոր սոցիալական կայք, որը թույլ է տալիս շփվել բացառապես թվային պատկերների միջոցով (տեսանյութ)
Եթե Facebook կամ Twitter սոցկայքերը Ձեզ չափազանց բարդ են թվում օգտագործման համար, ապա ստեղծվել է ուշագրավ այլընտրանք, որն օգտատերերի միջև շփումն առավել է հեշտացրել։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Emojili նորաստեղծ սոցկայքը, որը գործարկվելու է ընթացիկ տարվա վերջում, թույլ է տալիս օգտատերերին շփվել միմյանց հետ բացառապես թվային պատկերներ ուղարկելոով։ Հետաքրքրական է, որ անգամ օգտատերերի անունները (username) տվյալ համակարգում լինելու են տարբեր զգացմունքներ ու հույզեր արտահայտող պատկերների տեսքով։

Սոցկայքի հիմնադիրների՝ լոնդոնաբնակ Մեթ Գրեյի ու Թոմ Սքոթի ունեցած տվյալներով, արդեն 10.000 մարդ ցանկություն է հայտնել միանալ Emojili-ին։










