Ինսուլինին փոխարինող նոր միջոցը վաճառքի կհանվի ԱՄՆ-ում և Եվրոպայում

01:14 • 02.07.14

Ամերիկյան առողջապահության նախարարությունը թույլ է տվել ինսուլինն օգտագործել ինհալատորի տեսքով՝ 1-ին և 2-րդ տեսակի շաքարախտի բուժման նպատակով: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով WebMD-ին:


Ինսուլինի այս տեսակը հայտնի է Afrezza անվամբ: Այն առանձնանում է արագ ազդեցության հնարավորությամբ, հետևաբար՝ այն պետք է օգտագործվի սննդի ընդունման պահին կամ անմիջապես դրանից հետո:

Փորձագետների կարծիքով՝ 1-ին տիպի շաքարախտով տառապող մարդիկ պետք է Afrezza-ն օգտագործեն ինսուլինի հետ միասին:
Իսկ 2-րդ տիպի շաքարախտի դեպքում Afrezza-ն պետք է օգտագործվի ստանդարտ ձևակերպումներով: 


 

Ինսուլինին փոխարինող նոր միջոցը վաճառքի կհանվի ԱՄՆ-ում և Եվրոպայում