Շոտլանդիայում նավթի հսկայական պաշարներ են հայտնաբերվել
Բրիտանացի երկրաբանները, հիմնվելով նորագույն տվյալների վրա, պարզել են, որ Շոտլանդիայում թերթաքարային նավթի պաշարները զգալի գերազանցում են մասնագետների՝ նախքան այս ունեցած տվյալները։ Ինչպես նշում է Euromag-ը, այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի երկրաբանական ծառայության զեկույցում։
Շոտլանդիայի կենտրոնական հատվածում գտնվող նավթի պաշարների ընդհանուր ծավալը գնահատվում է 6 մլրդ բարել։ Սա 2 անգամ ավելի շատ է Միացյալ Թագավորության առայսօր հայտնի նավթային պաշարների ողջ ծավալից։
«Այն, որ պաշարները գտնվում են ցամաքում, այլ ոչ թե ջրի տակ, առանցքային նշանակություն ունի։ Փաստորեն, այդ նավթն արդյունահանելն ավելի հեշտ կլինի, ինչպես նաև զգալի մատչելի»,- նշել է Բրիտանացի արդյունահանողների ասոցիացիայի ղեկավար Քեն Քրոնինը։
Ոլորտի փորձագետները գտնում են, որ նավթային խոշոր պաշարների հայտնաբերման փաստը լուրջ ազդեցություն կունենա սեպտեմբերին Շոտլանդիայում կայանալիք անկախության հանրաքվեի արդյունքների վրա։










