Քաղցր արվեստ. զարմանալի 3D քանդակներ՝ տպված շաքարից (լուսանկարներ)
Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս 3D տպիչների միջոցով ամենաանհավանական իրերը տպել՝ օրինակ դիմակներ, մարդկային մարմնի մասեր, զենք, կոշիկ և անգամ տներ։
Սակայն այս տեխնոլոգիայի կիրառման ոչ բոլոր սիրահարներն են ցանկանում օգտակար իրեր տպել. նրանց մի մասը ստեղծում է անիմաստ, սակայն գեղագիտական հաճույք պատճառող նմուշներ։
Ասվածի վառ ապացույցն է «Շաքարե լաբորատորիա» նախագիծը, որի շրջանակներում ChefJet Pro տպիչի միջոցով ստեղծվում են շաքարե անհավանական եռաչափ քանդակներ։ Արդյունքում տպավորություն է ստեղծվում, թե դրանք ոչ թե սովորական քաղցրավենիք են, այլ ճարտարապետական բարդ մոդելներ։






















