31 օր. Ժակ իվ Կուստոյի թոռը գերազանցել է պապի՝ ջրի տակ մնալու ռեկորդը
Ֆրանսիացի լեգենդար ճանապարհորդ Ժակ իվ Կուստոյի թոռը՝ Ֆաբյեն Կուստոն, գերազանցել է իր հանրահայտ պապի՝ ջրի տակ մնալու ռեկորդը, տեղեկացնում է Лента-ն՝ մանրամասնելով, որ տղամարդը ջրի տակ է մնացել 31 օր շարունակ։
«Ես ինձ զգում էի ինչպես տանը, սակայն փակ տարածություն չսիրող մարդու համար դա չափազանց բարդ փորձություն էր»,- The Guardian-ը մեջբերում է 46-ամյա Կուստոյի խոսքերը։
Աղբյուրը հավելում է, որ Կուստոն 31 օր շարունակ գտնվել է «Ակվարիուս» բացառիկ ստորջրյա լաբորատորիայում, որը տեղակայված է Ֆլորիդա նահանգի ափերի մոտ՝ 19 մ խորության վրա։
Ֆաբյեն Կուստոյի արձանագրած ցուցանիշը գերազանցում է պապի ռեկորդը. վերջինը ջրի տակ է անցկացրել 30 օր։










