Բրիտանացի մասնագետները կոչ են անում կրճատել աշխատանքային շաբաթը
Բրիտանացի պրոֆեսոր Ջոն Էշթոնը կարծում է, որ մարդիկ պետք է շաբաթը չորս օր աշխատեն, որպեսզի նվազեցնեն սթրեսի մակարդակը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Toronto Sun-ին:
Բժիշկը նշել է, որ հասարակության շրջանում աշխատանքների վերաբաշխումը սխալ է, քանի որ ոմանք շատ են աշխատում, իսկ ոմանք էլ գրեթե չեն աշխատում:
Այսպիսով՝ որպեսզի մարդիկ կյանքից հաճույք ստանան, պետք է շաբաթական երեք օր հանգիստ ունենան: Այդպես նրանք կկարողանան ավելի շատ ժամանակ տրամադրել իրենց ընտանիքին, կզբաղվեն սպորտով, առողջ ապրելակերպ կվարեն:










