2015թ. Mercedes-Benz-ը կներկայացնի CLA Shooting Brake-ի 4 դռնանի տարբերակը

17:13 • 03.07.14

Գերմանական հեղինակավոր Mersedes-Benz մեքենաշինական բրենդը հաստատել է, որ եկող տարի ներկայացնելու է CLA Shooting Brake մոդելի ունիվերսալ տարբերակը, որը կունենա 4 դուռ։

 

Ինչպես նշում է Газета-ն, Аutoevolution-ին հղումով, նոր մեքենայի գլխավոր առավելությունը կլինի դրա պրակտիկ լինելը։ Բացի այդ, նորույթը կատարելագործված աերոդինամիկա կունենա ու կառաձնանա վառելիքի խնայողաբար օգտագործմամբ։

 

Mercedes-Benz CLA Shooting Brake-ը համալրված կլինի 2 լ աշխատանքային ծավալով, 360 ձիաուժ հզորությամբ տուրբոշարժիչով։ Նշվում է, որ գերմանական շուկայում մեքենայի գինը կսկսվի 60.000 եվրոյից։

 

2015թ. Mercedes-Benz-ը կներկայացնի CLA Shooting Brake-ի 4 դռնանի տարբերակը