«Ռուփադ». ռուսները ստեղծել են iPad-ի իրենց տարբերակը
Ռուս մասնագետները հատուկ պլանշետ են ստեղծել զինվորականների համար, որը աշխատում է ջրի տակ, պաշտպանված է փոշուց ու հարվածներից։ Բացի այդ, այն իր տեխնիկական բնութագրով չի զիջում շուկայում առկա մյուս ժամանակակից սարքերին։
Ինչպես նշում է Лента-ն, «ռուփադի» հիմնական առանձնահատկությունն այն է, որ սարքը ուժեղացված բազմաշերտ պաշտպանություն ունի տեղեկության արտահոսքից։ Այն գործում է ռուսական օպերացիոն համակարգի հիմքով, ինչպես նաև համալրված է «խելացի կոճակով», որը թույլ է տալիս ցանկացած պահի անջատել տեղեկություն փոխանցող մոդուլները ՝ բարձրախոսերը, տեսախցիկը, GPS-ը, 3G-ն, Bluetooth-ը։
«Ռուփադը» կարող է կես ժամ աշխատել ջրում՝ 1 մ խորության վրա, ինչպես նաև 55 աստիճան շոգի պայմաններում։ Այն չի կոտրվում 2 մ բարձրությունից ընկնելու դեպքում։ Նորույթն արտադրվել է 2 տարբերակով՝ սովորական ու պաշտպանության նախարարության համար արտադրված մոդելով։










