Samsung-ը վերջնականապես կհրաժարվի պլազմային հեռուստացույցներից

11:13 • 03.07.14

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը, հետևելով ոլորտի մեկ այլ ներկայացուցիչ Panasonic-ի օրինակին, հայտարարել է, որ այլևս չի արտադրի պլազմային էկրանով հեռուստացույցներ։

Ինչպես նշում է vesti.ru-ն, այս որոշումը պայմանավորված է գնորդների շրջանում պլազմային հեռուստացույցների նկատմամբ պահանջարկի կտրուկ անկմամբ։

Հաղորդվում է, որ Samsung-ը վերջնականապես կհեռանա PDP հեռուստացույցների շուկայից ընթացիկ տարվա նոյեմբերին։ Փոխարենը տեխնոլոգիական հսկան խոստացել է հավելյալ ուշադրություն դարձնել UHD կոր էկրանով հեռուստացույցներին։

Տեղեկություններ են շրջանառվում, որ LG ընկերությունը ևս պատրաստվում է հրաժարվել պլազմային հեռուստացույցների արտադրությունից։
 

Samsung-ը վերջնականապես կհրաժարվի պլազմային հեռուստացույցներից