Microsoft-ի «խելացի» ժամացույցը համատեղելի կլինի iPhone-ի ու Android-ի հետ

13:23 • 03.07.14

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է արդեն այս աշուն ներկայացնել սեփական արտադրության «խելացի» ժամացույցը, որ համատեղելի է լինելու ոչ միայն Windows Phone-ով գործող սարքի, այլև iPhone-ի ու Android-ի հետ։

 

Ինչպես նշում է Вести-ն, Microsoft-ին մոտ կանգնած քաջատեղյակ աղբյուրը պատմել է, որ սմարթվոչի հիմնական գործառույթը լինելու է օգտատիրոջ առողջական վիճակին ու ֆիզիկական ակտիվությանը հետևելը։ Աղբյուրը հավելում է, որ սարքը նաև կհաշվի  օգտատիրոջ կորցրած կալորիաներն ու սրտխփոցի հաճախականությունը։

 

Աղբյուրը հավելում է, որ «խելացի» ժամացույցների ստեղծմամբ զբաղվում են տեխնոլոգիական ոլորտի մյուս խոշորագույն ներկայացուցիչները՝ Apple-ը, Samsung-ը, LG-ն։
 

Microsoft-ի «խելացի» ժամացույցը համատեղելի կլինի iPhone-ի ու Android-ի հետ