Թմրանյութերից կախվածությունը հնարավոր է բուժել. ամերիկացի գիտնական
Ամերիկացի պրոֆեսոր Սքոթ Ստեփենսենը ուսումնասիրել է թմրանյութերից կախվածության խնդիրը և կարծում է, որ այն հնարավոր է բուժել ճիշտ այնպես, ինչպես ուղեղի ցանկացած այլ հիվանդություն: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն:
Երբ ալկոհոլը կամ թմրանյութերն ուղեղի հաճույքի հատվածում հանգեցնում են դոֆամինի բարձր կոնցենտրացիայի, oxidative սթրես է տեղի ունենում:
Կախվածության զարգացումն ուղեկցվում է նեյրոտրոֆիկ ֆակտորի սպիտակուցային վերարտադրությամբ (BDNF), որը ճնշում է դոֆամինի բնականոն արտադրությունը երկար ժամանակով, երբ թմրամիջոցների հաճելի ազդեցությունն անհետանում է:
Ազդեցության թուլացման համախտանիշ տեղի է ունենում դոֆամինի պակասի պատճառով: Այսինքն՝ մարմինը փորձում է փոխհատուցել այն, և մի արատավոր շղթա է սկսվում: Ամբողջ խնդիրը նեյրոնների մեջ է, որոնք, սովորաբար, դադարեցնում են դոֆամինի արտադրությունը:
Մոտ ապագայում փորձագետները հույս ունեն ստանալ այն մեթոդիկան, որը կհակադարձի դոֆամինի փոխանցումը ուղեղի համակարգ:










