Աշխարհում արտադրվող վիագրայի 2/3-ը կեղծված է. հոլանդացի գիտնականներ
Աշխարհում արտադրվող վիագրայի 2/3-ը կեղծված է, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով հոլանդացի գիտնականներին:
Վերջիններս իրենց ուսումնասիրության հիման վրա համապատասխան անդրադարձ են հրապարակել British Medical Journal-ում: Գիտնականները նշում են, որ կեղծ վիագրան սպառվում է հիմնականում առցանց դեղատների միջոցով: Սա օրինաչափություն է աշխարհի շատ պետությունների համար:
Գիտնականները նշում են սակայն, որ անգամ նման վիագրան «գործում է» և օգնում էրեկցիայի խանգարումներ ունեցողներին: Սակայն նման կեղծված միջոցների օգտագործումը կարող է հանգեցնել նաև զանազան բարդությունների:










