Հնագետները պարզել են, որ Կոլիզեյում մարդիկ են ապրել
Իտալացի հնագետներն բավական հետաքրքիր հայտնագործություն են արել, ըստ որի՝ Հռոմի ամենահայտնի հուշարձաններից մեկը՝ լեգենդար Կոլիզեյը, ժամանակին բնակելի շենք է եղել։
Ինչպես նշում է Euromag-ը, մասնագետներն այդ տեղանքում գտել են հնագույն քաղաքի հետքեր. դատելով հայտնաբերված սպասքից, գործիքներից ու կենցաղային այլ իրերից՝ կարելի է ասել, որ Կոլիզեյում մարդիկ են ապրել։
Բացի այդ, այնտեղ տեղակայված են եղել տարբեր արհեստանոցներ, կրպակներ ու ախոռներ։ Հայտնաբերված իրերի շարքում շատ են կերամիկայից պատրաստված նմուշները։
Նշվում է, որ ուշագրավ հայտնագործության հեղինակն է Ռոմա Տրե համալսարանի հետազոտական թիմը։










