Աստղագետները էկզոմոլորակ են հայտնաբերել երկակի աստղի համակարգում

23:46 • 04.07.14

Գիտնականների 4 խմբից կազմված միջազգային խումբը, որում ընդգրկված են աստղագետներ Հյուսիսային Ամերիկայից, Եվրոպայից, Ճապոնիայից և աշխարհի մյուս երկրներից ու տարածաշրջաններից, մոլորակ են հայտնաբերել երկակի աստղի համակարգում:


Ինչպես հայտնում է Корреспондент-ը` Lenta.ru-ին հղումով, OGLE-2013-BLG-0341LBb անվանումն ստացած մոլորակը մոտավորապես կրկնակի անգամ մեծ է, քան Երկիրը, իսկ մակերեսի ջերմաստիճանը կազմում է շուրջ 213 աստիճան` ըստ Ցելսիուսի: Մոլորակն իր աստղից գտնվում է մոտ 145 մլն կմ հեռավորության վրա, որը գրեթե հավասարազոր է Երկրի և Արևի միջև առկա հեռավորությանը, որը տատանվում է 147-152 մլն կմ-երի միջև:


Աստղը, որի շուրջ պտտվում է մոլորակը, 400 անգամ ավելի խավար է, քան Արևը, ինչով էլ պայմանավորված է մոլորակի մակերեսի ցածր ջերմաստիճանը: Աստղի զանգվածը կազմում է Արևի զանգվածի 0.1-0.15 մասը: Գլխավոր աստղը պտտվում է երկրորդ առավել զանգվածային ուղեկից աստղի շուրջ:


OGLE-2013-BLG-0341LBb մոլորակի մասին տվյալներն առաջին անգամ ստացվել են 2013-ի ապրիլի 11-ին: Վերջին երկու շաբաթվա ընթացքում գիտնականները շարունակել են տարբեր աստղադիտակներով ուսումնասիրել մոլորակը, որոնցից ստացված տվյալները համակարգչային վերլուծության են ենթարկել, որի ընթացքում հստակեցվել են մոլորակի զանգվածը, չափսերը և կոորդինատները:


Խավար երկակի աստղերով համակարգերը տարածված օբյեկտներ են գալակտիկայում: Գիտնականները կարծում են, որ իրենց հայտնաբերած էկզոմոլորակը միակը չէ իր տեսակի մեջ:
 

Աստղագետները էկզոմոլորակ են հայտնաբերել երկակի աստղի համակարգում