Mercedes-Benz-ը Maybach շարքը կհամալրի արտաճանապարհային մոդելներով (լուսանկարներ)

23:18 • 04.07.14

Mercedes-Benz ընկերությունը դիտարկում է GL-Class արտաճանապարհայինի շքեղ տարբերակի թողարկումը, որը կդառնա Maybach սերիայի շարունակությունը: Այս մասին տեղեկացնում է Motor.ru-ն` գերմանական ավտոարտադրող ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներին հղումով:


Նախնական տեղեկությունների համաձայն` «Մայբախը» կարող է դառնալ գերմանական ընկերության ենթաապրանքանիշը, ինչպես AMG-ը հայտնի սերիան: Եթե AMG անվան տակ թողարկվում են ամենահզոր ու գերարարգ մոդելները, ապա Maybach-ը կխորհրդանշի ամենաշքեղ ու թանկարժեք մոդելները: Գերմանական ընկերությունում չեն բացառում նաև բրենդի հետագա ընդլայնումը, այսինքն` դրանում տեղ կգտնեն ո´չ միայն սեդանները, այլև` S-Class կուպեն, ինչպես նաև՝ ML Coupe ապագա կոպմակտ քրոսովերը:


«Առաջին հերթին՝ պետք է հասկանալ, որ մենք ավարտել ենք հին «Մայբախի» թողարկումը, սակայն այս ապրանքանիշը լավ արձագանք է ստացել, և մենք մտադիր ենք այն օգտագործել հետագայում», - ասել է գերմանական ընկերության հետազոտությունների բաժնի ղեկավար Թոմաս Վեբերը:


Ենթադրվում է, որ Maybach շքեղ արտաճանապարհայինների թողարկումը Mercedes-ին թույլ կտա գնորդների համար պայքարել Bentley-ի և Lamborghini-ի նմանօրինակ ապագա մոդելների հետ:


Առաջին «Մայբախները» շուկայում կդառնան Mercedes-Benz S-Class-ի տարբերակները, որոնք սովորական սեդաններից 20 սմ-ով ավելի երկար կլինեն: Maybach շարքի առաջին մոդելի պրեմիերան կկայանա նոյեմբերի վերջին:

 

Mercedes-Benz GL-Class

 


 

 

Mercedes-Benz-ը Maybach շարքը կհամալրի արտաճանապարհային մոդելներով (լուսանկարներ)