ՆԱՍԱ-ն ու Boeing-ը Մարս թռչելու համար գերծանր հրթիռակիր կստեղծեն

12:32 • 04.07.14

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, համաձայնության է եկել Boeing ընկերության հետ, որպեսզի կառուցվի դեպի Կարմիր մոլորակ թռչելու համար անհրաժեշտ գերծանր SLS հրթիռակիր։


Ինչպես նշում է Russia Today-ը, 2 ընկերության պայմանավորվածությունն արժեցել է 2.8 մլրդ դոլար։ Հրթիռակրի առաջին տարբերակը կունենա 100 մ երկարություն՝ կարողանալով ուղեծրի վրա հանել մոտ 22 տոննա բեռ։ Դրա արձակումը նախանշված է 2017թ.։


Մինչդեռ 2-րդ տարբերակը կլինի 20 մ ավելի երկար, իսկ դրա բեռնատարողունակությունը կգերազանցի 113 տոննան: Հրթիռակրի առաջին թռիչքը կկայանա 2021թ.-ին։


Ենթադրվում է, որ SLS-ը կհամալրվի ջրածնային վառելիքով գործող 4 շարժիչով և պինդ վառելիքով գործող 2 արագացուցիչով։

 

 

ՆԱՍԱ-ն ու Boeing-ը Մարս թռչելու համար գերծանր հրթիռակիր կստեղծեն