Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ բացահայտել են շիմպանզեների ժեստերի լեզուն
Բրիտանացի գիտնականները երեկ Current Biology ամսագրում հետազոտություն են տպագրել, որտեղ հայտարարել են, թե իրենց հաջողվել է բացահայտել մի շարք ժեստեր, որոնք շիմպանզեներն անում են շփվելու համար. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Գիտնականները ենթադրում էին, որ շիմպանզեները միմյանց հետ շփվում են նաև ժեստերի լեզվով։ Սակայն Քեթրին Հոբայթերն ու Ջեյմս Բիրնը հայտարարել են, որ կարողացել են ապակոդավորել կենդանիների 66 ժեստերը, որոնք օգտագործվում են 19 տարբեր հաղորդագրությունների համար։
Դրա համար նրանք 4.5 հազար դեպք են ուսումնասիրել, որոնք ֆիքսվել էին Ուգանդայում արված տեսանյութում։
Գիտնականները հայտարարում են, որ այդ ժեստերը մշտական նշանակություն ունեն և հենց այդ պատճառով էլ կարող են գնահատվել որպես հաղորդակցության միջոցներ։










